ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Նոյեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների և միջոցառումների վերաբերյալ, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:

Նախարարը կարևորեց  Հայաստան-Սփյուռք գործակցության հայեցակարգի, արևմտահայերենի պահպանման ու զարգացման և հայրենադարձության կազմակերպման ռազմավարությունների մշակումը և ամփոփումը, տարեկան հաշվետվությունների կազմումը:

Տրվեցին հանձնարարականներ, կազմվեց ժամանակացույց, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները:

Scroll Up