Դեր Զորի ազատագրումից հետո Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու առաջին լուսանկարները

Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ Սիրիայի զինված ուժերի և դաշնակիցների լայնածավալ գրոհի արդյունքում ազատագրվել է Դեր Զոր քաղաքը, որտեղ գտնվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված, Մեծ եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, որը 2014 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ISIS) ահաբեկիչները պայթեցրել էին: Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանի խնդրանքով լրագրող Ահմադ Համտուշինը ազատագրումից հետո լուսանկարել է հայկական եղեղեցին, որոնք «Հայերն այսօր»-ը ներկայացնում է ստորև:

 

Scroll Up