ՀՄԸՄ-ի թիմը դարձել է բասկետբոլի Արաբական ակումբների չեմպիոն. տեսանյութ

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Լիբանանի ՀՄԸՄ-ի բասկետբոլի թիմը դարձել է բասկետբոլի Արաբական ակումբների չեմպիոն՝ նոյեմբերի 2-ին 99-98 հաշվով հաղթելով Մարոկկոյի «Սալա» ակումբին:
Հավելենք, որ հոկտեմբերի 14-ին ՀՄԸՄ-ի Անթիլիասի աղջիկների բասկետբոլի ակումբը ևս դարձել էր աղջիկների բասկետբոլի Արաբական ակումբերի չեմպիոն՝ 61-50 հաշվով հաղթելով մրցակցին:
Կից ներկայացվող տեսանյութերում խաղի հաղթական րոպեներն են և թե ինչպես են Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասում հավաքված երկրպագուները տոնում սիրելի թիմի հաղթանակը: