«Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300» խորագրով միջազգային գիտաժողովը շարունակեց աշխատանքները

Հոկտեմբերի 24-ին մեկնարկած «Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300» խորագրով միջազգային գիտաժողովը շարունակեց իր աշխատանքերը «Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում», «Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում», «Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ» թեմատիկ ուղղություններով:
Առաջին ուղղության թեմատիկ նիստում զեկուցումներով հանդես եկան «Բազմավեպ» հայագիտական հանդեսի խմբագիր Հայր Սերովբե վրդ. Չամուրլյանը («Մխիթար Աբբահոր մուտքը Սուրբ Ղազար կղզի»), ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի գլխավոր գիտաշխատող Ազատ Բոզոյանը («Բյուզանդական նոմոկանոնի վենետիկյան ձեռագիրը»), Վանաձորի պետական համալսարանի պատմաշխարհագրական ֆակուլտետի պատմության ամբիոնի վարիչ Ֆելիքս Մովսիսյանը («Վենետիկի Մխիթարյանները նապոլեոնյան տիրապետության դեմ եվրոպական ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարի մասին»), Երևանի պետական համալսարանի դասախոսներ Նորայր Պողոսյանը («Մխիթարյան միաբանների նամակները 18-րդ դարում Երուսաղեմի կացության մասին») և Լուսինե Ս. Սահակյանը («Վենետիկի Մխիթարյան Մատենադարանում պահվող Համշենում օրինակված երկու ձեռագրի մասին (հմր. 114, հմր. 52)»), Հայկական հանրագիտարան հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանը («Մխիթարյան միաբանության բնագիտական ժառանգության շուրջ»), ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի առաջատար գիտաժողով Ռիմա Միրումյանը («Մխիթարյանների քաղաքակրթական մեծ սխրանքը»):
«Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում» թեմատիկ նիստում իրենց զեկուցումները ներկայացրին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը («Վիկտոր Լանգլուան Վենետիկի Մխիթարյան միաբանության մասին»), Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Հերիքնազ Որսկանյանը («Հայ միջնադարյան տեսիլների Մխիթարյանների հրատարակությունները և ուսումնասիրությունները»), Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալբերտ Մուշեղյանը («Վիեննայի և Վենետիկի Մխիթարյան Հայրեր Հովսեփ Գաթըրճյանը և Բարսեղ Սարգիսյանը՝ Նիկիական Հանգանակի ակնառու մեկնաբաններ (եվրոպացի մասնագետների գնահատմամբ)»), Երևանի պետական համալսարանի դասախոս Ռուզաննա Տեր-Գրիգորյանը («Ռուս դասական գրականությունը Մխիթարյանների գնահատմամբ»), ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող Անահիտ Բեքարյանը («Բայրոնի հայագիտական ուսումնասիրությունները Մխիթարյան Մայրավանքում»), ԳԱԱ ԼԻ ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ և հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Վազգեն Համբարձումյանը («Մխիթարյան միաբանության լեզվամշակութային դերը հայերենի ուղղագրության դասական կանոնարգման գործում»), Վանաձորի պետական համալսարանի դասախոս Լիլիթ Պետրոսյանը («Հին հայերենի հնչյունների մասին դիտարկումները Դ. Թրականցու «Քերականական արուեստ»-ի մեկնիչների երկերում»), լեզվաբան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս Լավրենտի Միրզոյանը («Մխիթարյանների մանկավարժական ժառանգությունը»):
Երրորդ թեմատիկ նիստում՝ «Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ», զեկուցումներով հանդես եկան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-մատենադարանի ավագ գիտաշխատող Արուսյակ Թամրազյանը, «Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանության «մանրուսման» ձեռագրերը», Չեխիայի Չարլզ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պատվավոր անդամ, համալսարանի նվագախմբի և երգչախմբի գլխավոր դիրիժոր Հայկ Իվթիվջյանը («Վենետկոյ Մխիթարեան Ս. Հարց երաժշտական վաստակը»), ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, երաժշտության բաժնի վարիչ Աննա Ասատրյանը («Հայ երաժշտությունը «Գեղունի» էջերում»), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ Լուսինե Զ. Սահակյանը («Կոմիտաս Վարդապետը և Մխիթարյան միաբանությունը»), ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող Անահիտ Բաղդասարյանը («Սուրբ Պատարագի երգեցողությունները Պիետրո Բիանկինիի բազմաձայն մշակմամբ»), Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Աշոտ Գրիգորյանը («Հայկական պաշտամունքային կառույցների հորինվածքային նախատիպերի և տիպերի ծագման ու զարգացման նախապայմանների մեկնությունները, ըստ Վենետիկի Մխիթարյան միաբանների ուսումնասիրությունների»), ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Դավիթ Քերթմենջյանը («Հայկական քաղաքաշինության պատմության նյութերը Մխիթարյանների գիտական ժառանգությունում»):
Բոլոր բաժանմունքներում տեղի ունեցան քննարկումներ: