ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում ՀՀ-ում գտնվող փախստականները, սիրիահայերը, ինչպես նաև տեղաբնակները բարելավելու են անգլերեն լեզվի իմացությունը և ձեռք են բերելու գիտելիքներ բիզնես անգլերենի (Basic Business English, Business English and English for Business and Entrepreneurship) վերաբերյալ։
Դասընթացներն անվճար են։ Դասընթացներն իրականացվելու են առցանց՝ աշխարհի լավագույն համալսարանների կողմից։ Դասընթացների ավարտին տրվելու է վկայական։
Մասնակիցներին դասընթացներում ներգրավվելու և դասերին պատրաստվելու հարցում աջակցելու են ծրագրի օգնականները։
Այն անձիք, ովքեր ցանկանում են մասնակցել ծրագրին, խնդրում ենք լրացնել ներքոհիշյալ դիմում-հայտը կամ դիմել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակ (հասցե՝ ք Երևան, Հյուսիսային պողոտա 11, մուտքը՝ Աբովյան փողոցից) մինչև ս/թ. հոկտեմբերի 31-ը։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 62 հեռախոսահամարներին։