Ստեփան Ազնաուրյանը նշանակվել է Ռուսաստանի Մագադանի երկրամասի նահանգապետի տեղակալ

Ռուսաստանի Մագադանի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Պեչենին Ստեփան Ազնաուրյանին նշանակել է իր տեղակալ, ասված է երկրամասի իշխանությունների հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նահանգապետի տեղակալը Մագադանի երկրամասի ղեկավարությանը ներկայացնելու է նաեւ արտասահմանյան երկրների առաքելությունների եւ ԱՊՀ երկրների, միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների, արտասահմանյան ընկերությունների հետ հարաբերություններում:
2004-2013թթ. Ստեփան Ազնաուրյանը ղեկավարել է Մոսկվայում Մագադան քաղաքի լիազոր ներկայացուցչությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: