Դամասկոսի ցուցահանդեսում շարունակվում է ներկայացվել հայկական արտադրանքը

Դամասկոսի ցուցահանդեսում հայ դիվանագետները շարունակում են ներկայացնել հայկական արտադրանքը, ներդրումային քաղաքականությունը, չնայած օգոստոսի 21-ին ցուցահանդեսի տարածքում տեղի ունեցած հրթիռակոծությանը:
Այս մասին տեղեկացնում է Սիրիայում Հայաստանի դեսպանության Twitter-ի պաշտոնական էջը:
Օգոստոսի 21-ին Դամասկոսի ցուցահանդեսի տարածքի հրթիռակոծության հետևանքով հայ դիվանագետներ չեն տուժել: Օգոստոսի 20-ին Դամասկոսում բացված միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 43 երկրի ներկայացուցիչ, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Բելառուսի և այլ երկրների ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանը, որի տաղավարը ներկայացնում էր Սիրիայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Հայ-սիրիական գործարար խորհրդի հետ համագործակցությամբ։
Հավելենք, որ վեց մարդ է մահացել ցուցահանդեսային գոտու հրթիռակոծությունից: