Հայ վարպետի խեցեգործ իրերը դարձել են Երուսաղեմի խորհրդանիշ. Tablet

Հայկական խեցեգործ իրերի արտադրության 100-ամյակի առիթով Երուսաղեմում բացվել է խեցեգործության դպրոց, որը դարձել է քաղաքի մշակույթի անբաժան մասը:
«Հայկական խեցեգործ իրերի 100-ամյա արտադրությունն իր շուրջն է հավաքում Սուրբ քաղաքի բոլոր դավանանքի մարդկանց: Երուսաղեմի հայկական համայնքի վարպետների ձեռքով պատրաստված հուշանվերները մեծ համբավ են վայելում կրոնական բոլոր ուղղությունների ներկայացուցիչների մոտ: Նրանց աշխատանքները զարդարում են նաև քաղաքի մի շարք ճանաչված կառույցներ, որոնց վրա կախված են վահանակներ եբրայերեն, արաբերեն և անգլերեն»,-գրում է բրիտանական Tablet թերթը:
Պարբերականը պատմում է, որ Երուսաղեմի ամենաճանաչված խեցեգործ վարպետը 50-ամյա Հակոբ Գարագաշյանն է: Նա այդ արհեստը սովորել է իր պապից, ով փրկվել է Հայոց ցեղասպանությունից:
«Մենք հույս ունենք, որ քաղաքում խաղաղություն կհաստատվի և մենք կկարողանանք խաղաղ պայմաններում աշխատել: Այս պահին ինձ աշակերտում է իմ 15-ամյա թոռնուհին: Նա կպահպանի ընտանեկան ավանդույթները և կփոխանցի հաջորդ սերունդներին: Մեր արտադրանքը դարձել է Երուսաղեմի խորհրդանիշը, ինչի համար մենք անչափ ուրախ ենք»,-rusarminfo.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Հակոբ Գարագաշյանը:
Երուսաղեմում ապրում է մոտ 25 հազար հայ: Մեծամասնությունը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է: