Համերգ՝ «Դու ի՞նչ ես անում Արցախի համար»  համահայկական շարժման շրջանակներում

Օգոստոսի 10-ին Արգենտինայի Սալտա քաղաքում Պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում տեղի է ունեցել համերգ, որն ուղեկցվել է խաղաղության կոչով: Համերգը կայացել է ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի նախաձեռնությամբ:

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, նվագախմբի հետ դուդուկի կատարումներով ելույթ է ունեցել Սարո Դանիելյանը, ում միջոցով էլ կազմակերպվել է բարեգործական համերգը: Միջոցառմանը ներկա է եղել ՀԲԸՄ–ի Արգենտինայի մասնաճյուղի փոխատենապետ,  համերգների ընդհանուր պատասխանատու Անտոնիո Սարաֆյանը, ով օտարազգի հանդիսատեսին հայ ժողովրդի կողմից ողջույնի խոսք է հղել և շնորհակալագրեր հանձնել համերգի մասնակիցներին:

Հավելենք, որ գոյացած ողջ հասույթն ուղղվելու է Արցախի երաժշտական դպրոցների համար երաժշտական գործիքներ գնելուն: Հարավային Ամերիկայում իրականացվող միջոցառումներն  ամփոփվելու են Հայաստանում՝ սեպտեմբեր ամսին:

 

 

Scroll Up