Բացօթյա կինոդիտում՝ «Գառնի» արգելոց-թանգարանում

Ուրբաթ օրը` ժամը  20:30-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի բացօթյա կինոսրահի մեծ էկրանին կցուցադրվի «Աստվածները երևի խենթացել են» ամերիկյան ֆիլմարտադրության կատակերգությունը:

«Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից տեղեկացնում են, որ մեկ ժամից ավելի տևողությամբ  կինոնկարը  ներկայացնում  է հեռավոր աֆրիկյան  ցեղերից  մեկի՝ բուշմենների կյանքը 1980-ականներին և նրանց  առնչությունը  ժամանակակից  քաղաքակրթությանը:

Scroll Up