ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Նյու Յորքի «Արձագանք» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Արա Մանուկյանին

Դեկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Նյու Յորքի «Արձագանք» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Արա Մանուկյանին:

Հեռուստաընկերությունը Նյու Յորքում հիմնադրվել է 1996թ՝ գերագույն նպատակ ունենալով նպաստել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Այն իր ամենօրյա աշխատանքով Սփյուռքի մեր հայրենակիցներին ծանոթացնում է հայաստանյան անցուդարձին, մշակութային և գիտական նորություններին: Այն իր շուրջ համախմբում և լուսաբանում է նաև Սփյուռքի հայկական կազմակերպությունների, Սփյուռքում գործող հայ եկեղեցիների, դպրոցների, միությունների գործունեությունը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը Արա Մանուկյանին ներկայացրեց Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների լուծման, այդ թվում՝ Նոր Հալեպ թաղամասի կառուցման ուղղությամբ կատարած աշխատանքները:

Քննարկվեցին ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերն իրազեկելու և դրանցում համայնքի երիտասարդներին ներգրավելուն, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող  հարցեր:

Scroll Up