Իրանի հոգեւոր առաջնորդը Հասան Ռոհանիին հաստատեց նախագահի պաշտոնում

Արարողությանը ներկա են եղել իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչները, Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավորներ, Իրանի Դիտորդական եւ Համաձայնեցման խորհուրդների անդամները, բարձրագույն զինվորական հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաեւ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները: Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ այդ պահից սկսվում է Ռոհանիի չորսամյա նախագահական ժամկետի հաշվարկը: Օգոստոսի 5-ին ընտրյալ նախագահը երդում կտա Մեջլիսի շենքում: Սպասվում է, որ հանդիսություններին կմասնակցեն 100-ից ավելի օտարերկրյա պատվիրակություններ, ինչը ռեկորդային թիվ է Իրանում նման միջոցմառման համար:
68-ամյա Ռոհանին երկրորդ ժամկետով վերընտվել է մայիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով: Նրա թեկնածության օգտին իրենց ձայները տվել են 23,5 մլն իրանցիներ՝ ընտրողների 57 տոկոսը, Արցախպրեսի փոխանցմամբ՝ հաղորդել է ՏԱՍՍ-ը: