Պուտինը ստորագրել է հայ-ռուսական միացյալ զորամիավորում ստեղծելու մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրեց Հայաստանի հետ միացյալ զորամիավորում ունենալու մասին համաձայնագիրը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Հայաստանի և Ռուսաստանի  միացյալ զորամիավորում ունենալու մասին օրենքը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում, հայտնում է armeniasputnik.am-ը։

«Վավերացվել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում  Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հանրապետության միջև ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին ստորագրած համաձայնագիրը»,– ասված է փաստաթղթում։

Ավելի վաղ համաձայնագիրը վավերացրել էին Պետդուման և ՌԴ Դաշնային խորհուրդը։ 2016 թվականի հունիսին ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել օրինագիծը և այն ուղարկվել էր ԱԺ` վավերացման։

Scroll Up