Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից, այդ ընթացքում Հանրապետության Նախագահը կընդհատի արձակուրդը և աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու օգոստոսի 5-ին կայանալիք ԻԻՀ նորընտիր նախագահի երդման պաշտոնական արարողությանը:

Scroll Up