2017թ. հունիսին Շանհայում տեղի ունեցավ «Երրորդ Չինաստան-Մերձավոր Արևելք, Ասիայից դեպի Մերձավոր Արևելք․ Մերձավոր Արևելքի ասիականացման տնտեսական բաղադրիչներ» գիտաժողովը: Այս հեղինակավոր գիտաժողովին որպես բանախոս հրավիրվել էր նաև Մհեր Սահակյանը: Նա ներկայացրեց իր գիտական ուսումնասիրության արդյունքները՝ նվիրված Չինաստանի առնչություններին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Իրանի միջուկային հիմնախնդրի շուրջ։ Հրավիրված բանախոսների թվում էին Մերձավոր Արևելքում Չինաստանի նախկին հատուկ պատվիրակ, Սաուդյան Արաբիայում և Եգիպտոսում դեսպան Վու Սիկը, Ալբերտա համալսարանի պրոֆեսոր Մոջթաբա Մահդավին, Չինաստանի Մերձավոր Արևելքի ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Յան Գուանը, Կենտրոնական Ասիան հետազոտողների ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Կատերինե Պույոլը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Նարգիզ Նուրուլլահ-Խոջաևան և այլք։ Գիտաժողովը կազմակերպվել էր Շանհայ համալսարանի պրոֆեսորներ Գուո Չանչանի ու Թուգրուլ Կեսկինի կողմից։
Մհեր Սահակյանը Չինաստանի հայկական համայնքի նախագահն է։ Նրա միջազգային հարաբերությունների, արևելագիտության վերաբերյալ աշխատությունները տպագրվել կամ ներկայացվել են Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Հայաստանում, ԱՄՆ-ում, Նիդերլանդներում։ Չինաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ թեզը պաշտպանել է Չինաստանի Նանջինգի համալսարանում։