Հայաստանից արտահանվել է շուրջ 32 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Այս տարվա ընթացքում Հայաստանից արտահանվել է շուրջ 32 հազար 500 տոննա թարմ պտուղ- բանջարեղեն, որից 31 հազար 500-ը՝ ՌԴ: Մանրամասներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Նրա խոսքով` մնացած մասն արտահանվել է Վրաստան և Արաբական Միացյալ Էմիրություններ:

«Շուրջ 17 հազար տոննա լոլիկ է արտահանվել Հայաստանից: Առաջիկա 10-15 օրերի ընթացքում կսկսվի նաև ծիրանի արտահանման գործընթացը: Մենք արտահանող ընկերությունների  հետ խոսել ենք: Նրանք պատրաստ են արտահանումների: Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, բնակլիմայական պայմանները բարենպաստ լինեն, ապա մենք այս տարի կունենանք նորմալ արտահանում»,- նշեց փոխնախարարը:

Scroll Up