ՌԱԿ պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն
Մայիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՌԱԿ պատվիրակությանը, որի կազմում էին կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանը, փոխատենապետ Լևոն Պլքյանը, խորհրդականներ Ալեքսան Կարադանայանը, Ժենի Գրիգորյանը, Հրայր Հովիվյանը, գործակից անդամ Հայկ Լեփեջյանը (Ավստրալիա):
2016թ. Մայիսի 26-ին Հայաստանում տեղի է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության 27-րդ ընդհանուր պատգմավորական ժողով, որի ընթացքում ընտրվել է կենտրոնական վարչությունը՝ 3 տարի ժամկետով:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց հայկական ավանդական կուսակցության հայանպաստ, ազգանվեր գործունեությունը:
Քննարկվեցին ՀՀ սփյուռքի նախարարության և ՌԱԿ միջև համագործակցության զարգացման և ամրապնդմանը, ՌԱԿ ներքին խնդիրների կարգավորմանը, Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր: