«Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցի 10-ամյակը

Մայիսի 14-ին  նշվեց «Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցի 10-ամյակը: Այդ կապակցությամբ դպրոցում կազմակերպել էին հանդես-միջոցառում: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Իրինա Գևորգյանը: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկքացնում են «Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցից:

Ելույթ ունեցան կիրակնօրյա հայկական դպրոցի սաները հայկական ժողովրդական երգով և պարով, արտասանեցին հայրենասիրական բանաստեղծություններ, երգեցին ռազմական երգեր, շնորհավորեցին նաև Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին: Անցած տարիների ընթացքում դպրոցը հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով։  Դպրոցի աշակերտները մասնակցել են Պսկով քաղաքի մշակութային միջոցառումներին և արժանացել պատվոգրերի, մրցանակների, շնորհալակագրերի:

 Միջոցառմանը ներկա էին Պսկովի համերկրացիների սոցիալական օգնության «Մաշտոց» մարզային հայկական  հասարակական կազմակերպության նախագահ Ռադիկ Գինոսյանը, Պսկովի մարզի կրթության  վարչության պետի առաջին տեղակալ Գենադի Իվանովիչ Բարիշնիկովը, Պսկովի մարզային պատգամավորների ժողովի նախագահի տեղակալ Վիկտոր Վլադիմիրովիչ Օստրենկոն,Մարզային ժողովի պատգամավոր Լիդիա Ալեքսանդրովնա Դռագունովան, Աշխատանքի և պատերազմի վետերանների Պսկովի քաղաքային խորհուրդի նախագահ Վիկտոր Վլադիմիրովիչ Գավրիլովը, Պսկովի մարզի ապահովագրության ֆոնդի և տեսալսողական փաստաթղթերի պետական արխիվի տնօրեն  Տատյանա Ալեքսեևնա Սոկոլովան:

Նրանց կողմից բարձր գնահատականի արժանացան Պսկովի համերկրացիների  սոցիալական օգնության «Մաշտոց» մարզային հայկական հասարակական կազմակերպութունը, «Մաշտոց» կիրակնօրյա հայկական դպրոցի ուսուցիչները՝ հայկական մշակույթի, լեզվի և պատմության պահպանման, երեխաների դաստիարակության, հայրենասիրության ձևավորման, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև ջերմ հարաբերությունները պահպանման գործում իրենց ազգանպաստ աշխատանքի  համար:

Միջոցառման վերջում աշակերտները պարգևատրվեցին շնորհակալագրերով: Շնորհակալական խոսքով հանդես եկան նաև դպրոցի ծնողները:

23  51

 

 

 

 

 

 

Scroll Up