ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Մայիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և իրականցված միջոցառումները: Քննարկվեցին «Հայրենիք-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովի կազմակերպական հարցեր, նշվեցին առաջիկա անելիքները:
Նախարարը կարևորեց առաջիկա շաբաթվա՝ «Միասնությունը հաղթանակի գրավական Սարդարապատ» խորագրով անցկացվող միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու լայն լուսաբանումը: Տրվեցին հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները: