Դասական երաժշտության համերգ՝ նվիրված Լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակին

Մայիսի 23-ին, ժամը 19.00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպում է դասական երաժշտության համերգ՝ նվիրված Լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակին:

Համերգին կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:

Համերգին ելույթներով հանդես կգան Կումիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները, որոնք կներկայացնեն Շոպենի և հանրահայտ լեհ այլ  կոմպոզիտորների գործեր:

Scroll Up