Մասաչուսեթսում բացվել է հայկական ընտանեկան ու մշակութային կենտրոն

Մասաչուսեթս նահանգի Հավերհիլ քաղաքում բացվել է հայկական ընտանեկան ու մշակութային կենտրոն։

Տարածքում հետագայում կառուցվելու է նաեւ հայկական եկեղեցի, բայց այս պահին կենտրոնը ծառայելու է որպես պատարագներ անցկացնելու վայր, կիրակնօրյա դպրոց ու հարթակ այլ միջոցառումների վրա։

Բացման արարողությանը ներկա էր նաեւ ԱՄՆ-ում ՀԱԵ Արեւելյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը, news.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է eagletribune.com-ը։

Բացման արարողությունից հետո կազմակերպվել է ճաշկերույթ, որին ներկա էին մոտ 300 հյուրեր, այդ թվում պաշտոնյաներ։ Միջոցառման հատուկ հյուրն էր մարմնամարզուհի Հուռի Գեբեշչյանը, որը ներկայացրել է Հայաստանը Ռիոյի Օլիմպիական խաղերում։

Նշենք, որ Մասաչուսեթս նահանգում է ապրում Կալիֆորնիայից հետո մեծությամբ երկրորդ հայկական համայնքը։

Scroll Up