Ամերիկայի Հայկական թանգարանին խոստացված 1 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը վերահաստատվեց

Ամերիկայի Հայկական թանգարանը Կալիֆորնիայի նահանգի բյուջեից 1 մլն ԱՄՆ դոլար կստանա: Այս մասին հայտնել է Կալիֆորնիայի Սենատի անդամ Էնթոնի Փորթանթինոն:
Նրա խոսքով՝ նահանգապետի գրասենյակը բյուջեն վերանայել է եւ որոշել վերականգնել թանգարանի ֆինանսավորումը, ինչպես նաեւ Փասադենայի թատրոնի: Փորթանթինոն հայտարարել է, որ ինքը շատ գոհ է, որ նահանգապետը պատասխանել է իր խնդրանքին եւ վերանայել ֆինանսավորումը, հայտնում է Asbarez-ը:
Ամերիկայի Հայկական թանգարանը կրթամշակութային կենտրոն է, որը կառուցվելու է Գլենդելում:
Երկու նախագծերն էլ պետք է ֆինանսավորում ստանային անցյալ տարի, սակայն ավելի ուշ որոշումը կասեցվել էր: