Միշտ լինենք արթուն, համախմբված, կազմակերպված և իմանանք զենքի տեղը. Զաքար Քեշիշյան

Պատմության ընթացքում երբ էլ նեղն ենք ընկել, հաղթել ենք միայն, երբ միասնական ենք եղել:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Վարանդա» մանկապատանեկան, երիտասարդական պետական երգչախմբի հիմնադիր Զաքար Քեշիշյանը:
«Արցախյան շարժման առաջին իսկ օրերից ողջ աշխարհասփյուռ հայությունը մի բռունցք դարձավ: Մեր քաջարի նահատակներից մենք սովորելու բան ունենք և նրանց թափած արյունը իրավունք չունենք վատնելու: Մենք պետք է կարողանանք արժանի կերպով շենացնել մեր երկիրը, որպեսզի գալիք սերունդները նաև մեզանից՝ ապրողներիցս, սովորելու և հպարտանալու բան ունենան,-ասել է Զ. Քեշիշյանը և ավելացրել,- սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ մայիսյան եռատոնի առթիվ: Միշտ լինենք արթուն, համախմբված, կազմակերպված և իմանանք զենքի տեղը»: