Չեխիայի Կարլի համալսարանում բացվել է Հայկական գրադարան

Չեխիայի Կարլի համալսարանի փիլիսոփայական գիտությունների ֆակուլտետի գրադարանում բացվել է Հայկական գրադարան:

 orer.eu կայքը գրում է, որ մոտ 1000 անուն գիրք ունեցող գրադարանի հանդիսավոր  բացումը կատարել են Երևանի պետական համալսարանի ռեկտոր պրոֆ. Արամ Սիմոնյանը և ԿՀ Փիլիսոփայական գիտությունների ֆակուլտետի դեկան դոկտոր Միրիամ Ֆրիեդը։

Հանդիսությանը ներկա են եղել նաև Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ֆակուլտետի գրադարանային համակարգի ղեկավար Կլարա Ռոսլերովան, ով կատարել է հանդիսավոր բացումը։ Այնուհետև նա  խոսքը փոխանցել է ԵՊՀ ռեկտորին, ֆակուլտետի դեկանին և Հայաստանի դեսպանին՝ նախապես շնորհակալություն հայտնելով դեսպանությանը աջակցության և  մասնագետներով օգտակար լինելու հարցում։  Բոլորը ողջունել են ֆակուլտետի Յան Պալախի անվան գրադարանում Հայկական բաժնի բացումը և մաղթել, որ այն նոր հիմք կդառնա ապագա համագործակցության համար։

Scroll Up