Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակին նվիրված ցուցահանդես Ազգային պատկերասրահում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/04/unnamed-12.jpg)
Ապրիլի 25-ին, ժամը՝ 18:30-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «ԼՎՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակին:
Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ հայկական գաղթօջախներից մեկը ձևավորվել է Լվովում՝ 13-14-րդ դարերում, որը երկար ժամանակ եղել է լեհահայերի հոգևոր ու վարչական կենտրոնը։ Ցուցադրությունը պատրաստվել է Կրակովի մշակույթի միջազգային կենտրոնի կողմից: Այն իրականացվում է ՀՀ Լեհաստանի դեսպանության և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ:
Ցուցադրությունը կշարունակվի մինչև մայիսի 27-ը: