ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց գեղանկարիչ Սամվել Սևադային
Նոյեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց գեղանկարիչ Սամվել Սևադային:
Ողջունելով հյուրին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Սամվել Սևադային ծանոթացրեց ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյա աշխատանքային գործունեությանը, ինչպես նաև հրատարակված գրքերին ու ձեռնարկներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սփյուռքի նախարարության` գեղանկարչի հետ համագործակցությանն առնչվող հարցեր: