Երջանիկ եղե´ք, հայ մայրեր

Մեր հույսի դուռն է մայրս, մեր տան մատուռն է մայրս,

Մեր օրորոցն է մայրս, մեր տան ամրոցն է մայրս

Հ.Շիրազ

Յուրաքանչյուրիս կյանքում ամենակարևոր մարդը մայրն է: Նրա  անսահման սիրո  ու  երազանքի ելևէջներով ապրող օրորոցայինը մնում է իր սիրասուն զավակի հոգու  խորքում ու, որպես պահապան հրեշտակ, ուղեկցում է ողջ կյանքում: Անհատի կայացման համար բոլոր կարևոր հասկացությունները մենք բնորոշում ենք մեկ  որակով՝ մայրական՝ մայրական սեր, մայրենի լեզու, Մայր եկեղեցի, Մայր հայրենիք: Եվ պատահական չէ, որ մեր հայրենիքում  նշվող ամենասպասված պետական տոներից մեկը Մայրության և գեղեցկության օրն է:

Հայ մայրերը, կանայք ու աղջիկներն իրենց համեստության, համբերության, սիրո ու նվիրումի համար բոլոր դարերում համեմատվել են Աստվածամոր հետ, որը կապելով երկնքի ու երկիրի տիեզերական ուժերը, դարձավ  կյանքի  ու  հավերժական լույսի մայրը:

Հայ ժողովուրդը միշտ հատուկ սիրով ու ջերմությամբ է մոտեցել մոր կերպարին՝ բոլոր դարերում՝ որպես երախտիք, ձոնելով նրան վեհ երգեր, բանաստեղծություններ, հոգևոր հիմներ:

ՍՄՀԿ Սարատովի մարզի «Կռունկ» հայկական համայնքը իր ամենամյա  մշակութային ձեռնարկների շարքից առանձնակի հուզմունքով ու կարևորությամբ է պատրաստվում Մայրության և գեղեցկության տոնին:

2017-ի «Երջանիկ եղեք» խորագրով տոնական համերգը, կազմակերպված Սարատովի ազգային մշակույթի քաղաքային տան հետ համատեղ, հանդիսացավ նոր երանգներով, ներկայանալով հիանալի երաժշտական ու պարային համարներով,   վառ  բեմականացմամբ:
Ներկայացման  յուրաքանչյուր գործողություն տպավորում էր հանդիսատեսին:  Նունե Բարեղամյանի, Նելլի Մխիթարյանի, Եվա  Աղաքարյանի, Անուշ Կիրակոսյանի, «Կռունկ» երիտասարդական թատրոնի արտիստների  բանաստեղծական խորունկ  կատարումները  հուզեցին բոլորին:

«Կռունկ» ժողովրդական պարի օրինակելի համույթը (գեղ. ղեկավար Լիանա Բարեղամյան) ներկայացավ «Լորկե», «Ծաղկաձորի», «Դինո», «Շալախո», «Սևան» պարերի հիանալի կատարմամբ: Իսկ  երգիչներ Արշակ Մուշեղյանը, Նաիրա Սրապիոնյանը, Ռիմա Պետրոսյանը գեղեցիկ երաժշտական համարներով զարդարեցին տոնական երեկոն: Ազդեցիկ էին նաև դաշնակահար Տիգրան Գասպարյանի, ջութակահար Իրինա Րյաբչկովայի,կոմպոզիտոր Արտուշ Զատիկյանի կատարումները:

Հանդիսատեսի համար չքնաղ նվեր էր Սարատովի ազգայի մշակույթի  քաղաքային տան   ստեղծագործական խմբերի ելույթը:  «Զադորինկա» պարային ստուդիայի (գեղ. ղեկավար Եկատերինա Պոպովա), «Ֆուէտե»պարային ստուդիայի (գեղ. ղեկավար  Ղազախական ԽՍՀ վաստակավոր արտիստ Ելենա Կոլչանովա), «Սավիտրի» հնդկական պարի համույթի (գեղ. ղեկավար  Օլգա Կամկինա) երիտասարդ անդամները արժանացան ներկա գտնվողների ջերմ գնահատանքին:
Համերգի բոլոր մասնակիցները միավորված էին սրտագին  ցանկությամբ՝ վառ կատարումներով  արտահայտել  իրենց   խոնարհումն  ու երախտիքը բոլոր մայրերին և ասել. « Երջանի՛կ եղեք:»

Հանդիսասրահում շողացող երջանիկ ժպիտները, ուրախության արցունքները, ծաղկեփնջերն ու զիլ ծափողջյունները հաստատում էին՝ գարնան, գեղեցկության ու մայրության տոնը կայացավ:

Հեղինակի կողմից. « Սիրելի՛ հայ մայրեր, քույրե՛ր, աղջիկնե՛ր, բոլոր դարերում դուք եք եղել օջախի ու ազգի պահապան հրեշտակները:  Երբեք չկորցնելով հույսն ու հավատը, աչքի լույսի պես եք պահպանել մեր մայրենի լեզուն ու անկրկնելի մշակույթը, հպարտությամբ այն փոխանցելով սերունդներին:

Ծնրադիր խոնարհվում ենք ձեր վեհության առջև և  խնդրում.«Երջանի՛կ եղեք»:

Նունե Բարեղամյան

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be2%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be3%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be4 %d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be5%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be6%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be7%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be8%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be9 %d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be10%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be11%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be12%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be13%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be14 %d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be15 %d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be16%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be17

Scroll Up