Հայկական սփյուռքին մեղադրած թուրք մարզական մեկնաբանը ներողություն է խնդրել

Նախօրեին Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի «Բեշիքթաշ»-«Լիոն» հանդիպման ժամանակ թուրք և ֆրանսիացի երկրպագուների միջև եղած լարվածությունը Հայկական սփյուռքի վրա բարդած թուրք մարզական մեկնաբան Ալփեր Բաքըրջըգիլը ներողություն է խնդրել:
Ինչպես գրում է թուրքական Haberler.com կայքը՝ մեկնաբանը նշել է, որ իրեն սխալ են հասկացել, և ներողություն է խնդրել:
Հիշեցնենք, որ թուրքական «Բեշիքթաշի» համար պարտությամբ ավարտված խաղի ընթացքում Թուրքիայի TRT պետական հեռուստաալիքի մեկնաբանը, խոսելով երկրպագուների միջև տեղի ունեցած լարվածության մասին, ասել էր. «Չմոռանանք, որ Լիոնում շատ հայեր են ապրում»: