Խաղաղ ցույց Լիբանանում՝ ընդդեմ թուրքական արտադրանքի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/04/ARF-LEM_4717.jpg)
Ապրիլի 7-ին Լիբանանում հերթական խաղաղ ցույցն է տեղի ունեցել՝ ընդդեմ թուրքական արտադրանքի: «Պիել»-ում տեղի ունեցած ցուցահանդեսին, որը կազմակերպել էր «Օրեքա» ընկերությունը, մասնակցել են նաև թուրքական մի քանի ընկերություններ:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Լիբանանի «Ազդակ» օրաթերթին, հայտնում է, որ ՀՅԴ երիտասարդները ներկաներին թռուցիկներ են բաժանել, որոնց մեջ նշված է եղել, որ Թուրքիայի պետական քաղաքականությունն ունի երկու երես՝ ռազմական և տնտեսական, որը նպատակ ունի թուլացնել տարածաշրջանի պետություններին, ոչնչացնել քաղաքակրթությունը, ցեղասպանություն իրականացնել և ժողովուրդների բարիքները գրավել:
Երիտասարդները Լիբանանի քաղաքացիներին կոչ են արել մերժել թուրքական արտադրանքը՝ նախապատվությունը տալով լիբանանյանին: