Արցախի վարչապետը հանձնարարել է խթանել տեղական շինանյութերի արտադրությունը և կիրառումը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 20-ին հանդիպել է շինարարական խոշորկազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու  տեղական շինանյութերի արտադրության խթանման հետ կապված միշարք հարցեր: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Շինարարության բնագավառի պատասխանատուներին ուղղված իր խոսքում կառավարության ղեկավարը կարևորել էկառուցապատման և բարեկարգման ծրագրերում տեղական շինանյութերի օգտագործման ծավալների ավելացմանանհրաժեշտությունը: Ուստի, կառավարության ղեկավարի համոզմամբ, հարկ է վերանայել պետական քաղաքականությունն այդոլորտում:

«Այսօր անհրաժեշտ է զարկ տալ տեղական շինանյութերի արտադրմանը և կիրառմանը, ինչն ունի սոցիալ-տնտեսական մեծնշանակություն: Մյուս կողմից շռայլության հնարավորություն և իրավունք չունենք, առավել ևս երբ որոշ ծրագրերի կիսատ լինելուպատճառներից մեկն անտեղի թանկացումներն են»,- նկատել է վարչապետ Հարությունյանը: Նա հատուկ հանձնարարական է տվելոլորտի պատասխանատուներին, որպեսզի նրանք հաշվի առնեն տեղական արտադրության ապրանքանյութերի օգտագործումը՝քաղաքաշինական նախագծերում նախապատվությունը տալով արցախյան շինանյութերին, ինչը կխթանի արտադրությանընդլայնումն ու որակական տվյալների բարելավումը:

Խորհրդակցության ընթացքում քաղաքաշինության նախարար Կ. Շահրամանյանը հանդես է եկել տեղեկատվությամբ ևպարզաբանումներով քննարկվող հարցի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին կառավարության ղեկավարը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին և տվել պարզաբանումներ:

%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b61 %d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6

Scroll Up