Ռուբեն Մելիքյանը ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացրել է ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կատարած վայրագությունները և Լապշինի գործը

ԱՄՆ Արևելյան ափի Հայ Դատի գրասենյակի աջակցությամբ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Մարտի 8-ից ի վեր Նյու-Յորքում, Բոստոնում, Փրովիդենսում, Վաշինգթոնում Ռուբեն Մելիքյանն ունեցել է 33 միջոցառում, այդ թվում՝ յոթ հրապարակային ելույթներ ակադեմիական հանրության, ինչպես նաև Սփյուռքի տարբեր շրջանակների առջև։

Մարտի 15-ին և 16-ին Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը կոնգրեսականներ Վալդաոյին, Շիֆին և Մըքգավըրնին ներկայացրել է մարդու իրավունքների ոլորտում առկա մտահոգությունները։ Մասնավորապես, քննարկվել են ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունները, ինչպես նաև Լապշինի գործը։

Նույն հարցերը ավելի վաղ Փրովիդենսում քննարկվել էին կոնգրեսական Սիսիլինիի հետ։

Scroll Up