Իսպանիայի կաթոլիկ սրբավայրում հայկական դուդուկ է հնչել

Իսպանիայի հայտնի Մոնսերատ Բենեդիկտյան մենաստանում, տաճարի պատմության մեջ առաջին անգամ, հայկական դուդուկ է հնչել:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով rusarminfo.ru կայք-էջին հայտնում է, որ համերգի ընթացքում հայ երաժիշտներ Հովհաննես Ղազարյանը և Հովհաննես Կարախանյանն իրենց արևմտյան գործընկերների հետ, որոնք երգեհոն են  նվագել, կատարել են հոգևոր երաժշտություն:

Հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները, 7-րդ դարի հայ գիտնական Անանիա Շիրակացու շարականները, ինչպես նաև հատվածեր Մակար Եկմալյանի Պատարագից:

1025 թվականին հիմնադրված Բենեդիկտյան մենաստանը՝ Մոնսերատը, Կատալոնիայի հոգևոր և կրոնական խորհրդանիշն է և ամբողջ աշխարհի կաթոլիկների ուխտագնացության կենտրոններից մեկը:

Մոնսերատի մենաստանում է պահպանվում Կատոլոնիայի ազգային արժեքներից մեկը` XII դարով թվագրվող Մանուկը ծնկներին Աստվածամոր արձանը, որի համար այն դարձել է համաշխարհային ուխտագնացության վայրերից մեկը: Թուխ գույնի ոսկեզօծ հագուստի համար 95 սանտիմետրանոց արձանը անվանում են «Սև Տիրամայր»: Կատալոնացիներն այն քնքշանքով անվանում են «La Moreneta», որը նշանակում է՝ «Թխահերիկ»:
 
Scroll Up