Օդեսայում հարգել են սումգայիթյան չարագործության զոհերի հիշատակը
Փետրվարի 28-ին Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ 1988թ. Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերի անմեղ զոհերի։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հաղորդում է Նարինե Մուրադյանը, իր խոսքում Տեր Աբգար քահանա Գըլըճյանն ասաց. «Մեր պարտքն է՝ աղոթել և անմահ պահել նրանց վառ հիշատակը։ Անցյալ դարավերջի այս ողբերգությունը եղավ դարասկզբի ցեղասպանության շարունակությունը, որն անպատիժ մնաց։ Հուսով եմ՝ ոճրագործներն իրենց պատիժը Աստծուց կստանան։ Մենք պիտի դաս քաղենք և միասնական լինենք։ ՈՒր էլ գտնվենք՝ հայրենիքում, թե՛ հայրենիքից դուրս, մեր ուժը մեր միասնությունն է։ Այդ են հավաստում արցախյան իրադարձությունները՝ անպարտ Արցախը։
Աստվա՜ծ մեզ օգնական, որ միշտ խաղաղությամբ աղոթենք»։