ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի իրականացումը Մ. Գալշոյանի անվան դպրոցում

ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում Երևանի Մ.Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցում միջացառումների շարք է անցկացվել:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հաղորդում են դպրոցից, կրթօջախի 8-րդ և 9-րդ դասարանների բոլոր աշակերտները դիտել են օպերատոր Իզաբելլա Ստեփանյանի՝ համացանցի օգնությամբ պատրաստած ֆիլմը՝ Հ. Այվազովսկու կյանքին և գործունեությանը նվիրված: Դպրոցում բացվել է նաև շնորհալի աշակերտների բազմատեսակ աշխատանքների (նկարներ, ձեռագործ իրեր) ցուցահանդես՝ նվիրված մեծ ծովանկարչին:
«Բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչը» խորագրի շրջանակներում կազմակերպվել է այցելություն ՀՀ ազգային պատկերասրահ: 10-րդ Դ և Ե դասարանների աշակերտները շրջայց են կատարել պատկերասրահի մեծ սրահներում, որտեղ ներկայացված էին նաև Հ. Այվազովսկու կտավները: