Էրդողանը բավական շատ հանցանք է գործել. Կարո Փայլան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մահապատժի հետ կապված հայտարարություններով փորձում է Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հանելու հաշվարկներ անել։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը։

Թուրքական T24.com  կայքի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը հայտարարել է, թե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին բավական շատ հանցանք են գործել։ «Վերջին երկու տարում եւ հատկապես հեղաշրջման փորձից հետո շատ մարդիկ են Թուրքիայում տուժվել։ Միայն ՄԻԵԴ–ի կողմից այդ հայցերով որոշումների արդյունքում պետությունը ստիպված է լինելու միլիարդավոր դոլարներ փոխհատուցումներ վճարել։ Եւ այդ ամենի դեմն առնելու համար Էրդողանը մահապատիժ մտցնելը օրակագում է պահում որպեսզի Թուրքիան հանի ՄԻԵԴ–ից ու Եվրոպայի խորհրդից»,–Արցախպրեսի փոխանցմամբ՝ ասել է Փայլանը՝ շեշտելով, որ դեպի ժողովրդավարություն շարժվող Թուրքիան գծերից դուրս է եկել։

Scroll Up