Վարդանանց տոնը Ախալքալաքում

Փետրվարի 22-ին Ախալքալաքում գեղեցիկ միջոցառմամբ նշեցին Վարդանանց տոնը և Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակը։
Սբ. Վարդանանց տոնը՝ բարի գործի և ազգային տուրքի օրն է, որը նշվում է հունվարի 30-ից մարտի 4-ը ընկած ժամանակահատվածում:
Միջոցառմանը ներկա էին Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, Վարչության ղեկավար Էդուարդ Աղասարյանը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգևոր դասի ներկայացուցիչները և այլք։
Գեղեցիկ բեմադրված համարներով տարբեր տարիքի երեխաները ներկայացրին Վարդան Մամիկոնյանի վարքն ու բարքը ցուցադրող կատարումներ։
jnews.ge-ի փոխանցմամբ՝ շրջանային ժողովի ղեկավար Համլետ Մովսիսյանը ողջյունելով ներկաներին՝ ասաց. «Ես շատ ոգևորված եմ մեր երեխաների ոգևորվածությունից, ու շատ ցանկալի կլինի, որ այս և նմանատիպ միջոցառումները լինեն վարակիչ և բոլոր համապատասխան հաստատություններում կազմակերպվեն նմանատիպ միջոցառումներ։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել կազմակերպիչներին»:
Մոտ ժամ ու կես տևող միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները տեղական իշխանության կողմից պարգևատրվեցին դիպլոմներով։
Ջուլիետա Տոնականյան