ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Փետրվարի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի և նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին անցած շաբաթվա կատարված ընթացիկ աշխատանքները և իրականացված միջոցառումները, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:
Նախարարը կարևորեց Մայրենիին նվիրված շաբաթվա շրջանակներում իրականացվող գիտաժողովի, հանդիպումների ու միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու լայն լուսաբանումը: Քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր: Տրվեցին հանձնարարականներ, կազմվեց ժամանակացույց, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները: