Արգենտինահայ համայնքը շնորհավորում է Հայոց բանակին. տեսանյութ
Արգենտինահայ համայնքը Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առիթով շնորհավորական տեսաուղերձ է պատրաստել:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ արգենտինայում գործող ազգային, եկեղեցական, քաղաքական, համահայկական կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացվող տեսանյությում իրենց սրտի խոսքն են հղում Հայոց սահմաններն անառիկ պահող հայ զինվորին ու համայն հայությանը: