Հայերեն չկարդալը և չգրելը չեն խանգարում իմ դիվանագիտական աշխատանքին. Շառլ Ազնավուր

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, իր համաշխարհային շրջագայության շրջանակում, գտնվում է Մադրիդում։ Իսպանական El Mundo հրատարակությանը տված հարցազրույցում Ազնավուրը պատմել է, որ համատեղում է երաժշտական գործունեությունը դիվանագիտական աշխատանքի հետ, գրում է Sputnik Արմենիա-ն:

Երգիչը խոստովանել է, որ Հայաստանի պետական հիմնի չիմացությունը, ինչպես նաև հայերեն չկարդալը և չգրելը չեն խանգարում նրա դիվանագիտական աշխատանքին։ «Այնպես է ստացվել, որ ես դարձել եմ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը և ՄԱԿ կենտրոնակայանում մշտական ներկայացուցիչը», — ասել է Ազնավուրը։

Նա հաղորդել է, որ դիվանագետ դառնալու առաջարկը նրան արել է Հայաստանի ներկա նախագահ Սերժ Սարգսյանը, 8 տարի առաջ։ Ազնավուրն ընդունել է այն։

Scroll Up