ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խումբը քննարկում է Լուկա Վոլոնտեի հարցը Ադրբեջանից կաշառք ստանալու վերաբերյալ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/01/60374.jpg)
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խումբը քննարկում է խմբի նախկին նախագահ, իտալացի Լուկա Վոլոնտեին Միլանի դատախազության կողմից առաջադրված մեղադրանքը՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մասին:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«1 ժամ 45 րոպե… ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խումբը քննարկում է մեկ հարց՝ ԵԺԿ խմբի նախկին նախագահ, իտալացի Լուկա Վոլոնտեին Միլանի դատախազության կողմից առաջադրված մեղադրանքը՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մասին: ԵԺԿ-ում կրքերը եռում են: Ադրբեջանական լոբբին մարտի է նետել իր բացահայտված ու բացահայտվող բոլոր հաճախորդներին: Մեր պնդումն է՝ ԵԽԽՎ-ն պետք է հատուկ զեկուցող-հետաքննիչ նշանակի այդ հարցով, ով կարճ ժամկետում ԵԽԽՎ-ին կզեկուցի կոռուպցիոն այդ սկանդալի մասին, ինչը կասկածի տակ է դրել ԵԺԿ-ի հեղինակությունը ողջ Եվրոպայում»,- գրել է Ֆարմանյանը:
2016 թվականի փետրվարին Միլանի ոստիկանությունն ու դատախազությունը քրեական գործ ենհարուցել Լուկա Վոլոնտեի դեմ, ով Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցության նախկինպատգամավոր և ԵԽԽՎ–ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկինղեկավարն է: Վոլոնտեն մեղադրվում է 2012-2013 թվականների ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրոկաշառք վերցնելու մեջ: Փոխարենը, պաշտոնական Բաքուն նրան օգտագործում էր Իտալիայիխորհրդարանում և ԵԽԽՎ–ում: Վոլոնտեի դեմ հարուցված քրեական գործը պաշտոնապես ունի երկուգլուխ` կաշառակերություն և փողերի լվացում: Ուշագրավ է, որ իտալացի նախկին պատգամավորՎոլոնտեն որոշել է լռել և հրաժարվում է խոսել նախաքննությունը վարող քննիչների հետ: