Հայկական անձնագիրը «ամենազորեղների» ցանկում 66-րդն է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/01/middle_1484644179_1915302.jpg)
Աշխարհի «ամենազորեղ» անձնագիր ունեցող պետությունների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 66-րդ տեղը:
Passport Index-ի փոխանցմամբ ՝ «զորեղությունը» գնահատվում է նրանով, թե անձնագրի տերը քանի երկիր կարող է այցելել առանց մուտքի արտոնագրի:
Ընդհանուր առմամբ, վարկանիշում ներկայացված է 96 երկրի անձնագիր:
66-րդ հորիզոնականը Հայաստանի հետ կիսել են Զիմբաբվեն, Ղրղըզստանը եւ Չինաստանը:
Վրաստանը 57-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 63-րդ:
Առաջատարն է Գերմանիան, որի քաղաքացիներն առանց վիզայի կարող են 157 երկիր այցելել:
Երկրորդ հորիզոնականում են Շվեդիան եւ Սինգապուրը, որոնց քաղաքացիները կարող են ազատ մուտք գործել 156 երկիր:
Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 155 երկիր:
Աղբյուրը՝ Մեդիամաքս