«Հայկական կրթօջախներ». Ալմաթիի «Մասիս» կիրակնօրյա դպրոց
Հայաստանից հեռու բնակվող յուրաքանչյուր հայի համար արդիական է հայկական ինքնության պահպանումն և երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մոտ դեպի հայկականը սիրո արթնացումն ու պահպանումը։ Այս հարցում սփյուռքում գործող կրթօջախների դերը շատ կարևոր է։
Եվ ահա 2016 թվականի հոկտեմբերի 1-ից սկսեց գործել Ղազախստանի Ալմաթի քաղաքի «Մասիս» կիրակնօրյա հայկական դպրոցը։ Դպրոցում գործում է 2 խումբ՝ կրտսեր և ավագ։ Կարևոր է նշել, որ հայերենի դասավանդումը երկար ժամանակ դադարեցված էր Ալմաթի քաղաքում, իսկ այժմ դասերն սկսվել են նոր հունով և տեղի են ունենում քաղաքի կենտրոնում գտնվող տաղավարում, ուր կան բոլոր պայմանները՝ հարմարավետ դասընթացի համար։
Դասերն անց են կացվում Լուսինե Շահվերդյանի կողմից, ով հանդիսանում է մի քանի լեզուների ուսուցիչ և ունենալով հայերեն դասավանդելու հնարավորութուն՝ կիրառում է ուսուցման իր բոլոր հմտությունները հայերենը մատչելի և հետաքրքիր դարձնելու համար։
Դպրոցում նաև կա նախագիծ այլ առարկաներ դասավանդելու վերաբերյալ։