Ուկրաինական Բերեժանի հայկական Սուրբ Գրիգոր եկեղեցին հանձնվել է Հայ առաքելական եկեղեցուն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/Berezhanyi.jpg)
Հայկական Սուրբ Գրիգոր եկեղեցական համալիրն ուկրաինական Բերեժան պատմաճարտարապետական արգելոցի կողմից տրամադրվել է Տեռնոպոլի հայ հոգևոր համայնքին՝ Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմին: Այդ մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանն այս իրադարձությունն անվանել է պատմական և շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր նպաստել են եկեղեցու փոխանցմանը: Շատվորյանի խոսքով՝ հայ համայնքի համար կարևոր է յուրաքանչյուր պատմամշակութային օբյեկտ, և իրենք հպարտանում են Ուկրաինայի հայ համայնքի հարուստ մշակութային և պատմական ժառանգությամբ: «Մենք կանենք հնարավորը՝ պահպանելու և մասայականացնելու պատմական, ճարտարապետական և մշակութային ժառանգությունը»,- ասել է Շատվորյանը:
Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցին կառուցվել է 1764 թվականին՝ ավելի հին հայկական փայտե եկեղեցու տեղում: