Ֆրանսիայի «Արատտա» ասոցիացիան միացել է Ղարաբաղին նվիրված շարժմանը

Ֆրանսիայի Ամիեն քաղաքի Արատտա ասոցիացիան նույնպես միացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը:
«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժման նպատակն է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Արցախի և նրա ժողովրդի տնտեսական, սոցիալական բարելավման գործին և բարեկեցությանը: