Նուբար-Էմանուել Դոլմաջյան. Այս ցուցահանդես-տոնավաճառը Հայրենիք-Սփյուռք միասնականության դրսևորում է

«Հայերն այսօր» պարբերականը շարունակում է իր էջերում ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած և արդեն ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի մասնակիցներին:

Նուբար-Էմանուել Դոլմաջյանը 1.5 տարի առաջ է տեղափոխվել Հայաստան: Ազգային վարժարանի տնօրեն, Սիրայում գործող հայկական եկեղեցու հաշվապահ…պարոն Դոլմաջյանի կենսագրությունը հարուտ է: Այսօր, սակայն, թոշակառու ամուսինները աշխատանքային առօրյան փոխարինել են ընտանեկան հանգստությամբ, իսկ Նուբար-Էմանուելի տիկինը՝ ազատ ժամանակն օգտագործում է՝ արևելյան քաղցրավենիքներ պատրաստելով, ինչն էլ պարբերաբար ներկայացնում են նմանատիպ ցուցահանդես-տոնավաճառներին:

«Ուրախ եմ, որ Սփյուռքի նախարարությունը մեզ նման հնարավորություն է տալիս՝ միասին հավաքվելու, նոր դեմքերի հետ ծանոթանալու»,-ասում է «Հայերն այսօրի» զրուցակիցը և ավելացնում, որ նման միջոցառումները Հայրենիք-Սփյուռք միասնականության դրսևորում են»:

Ի դեպ, Նուբար-Էմանուել Դոլմաջյան երկու որդիները համակարգչային դիզայներներ են, երկուսն էլ իրենց մասնագիտությամբ աշխատում են հայաստանյան ընկերություններից մեկում:

Scroll Up