Դանիայի «Արագիր» դպրոցի սաների շնորհակալությունը ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ երգի միջոցով

Դանիայի «Արագիր» հայկական կիրակնօրա դպրոցի սաները շնորհակալություն են հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ դպրոցին ցուցաբերած աջակցության համար:
«Առանց Սփյուռքի նախարարության տրամադրած գրականության, ավելի դժվար կլիներ երեխաներին հայերեն սովորեցնել: Շնորհակալ ենք ձեզ՝ ձեր կատարած հայապահպան գործունեության համար»,- «Հայերն այսօրին» ուղարկված նամակում գրում է դպրոցի տնօրինությունը:
Ի դեպ, փոքրիկներն իրենց շնորհակալությունը փոխանցել են երգի տեսքով:
«Երևան դարձած իմ Էրեբունի». երգում են դանիահայ փոքրիկները: