Հայկական բացառիկ մթնոլորտ Կոպենհագենում
«Անչափ ուրախ և երջանիկ ենք, որ կարողացանք մասնակից և աջակից լինել հրաշալի մի միջոցառման, որն իր մեջ ամբողջացրեց Սուրբ Ծննդյան վառ տրամադրությունը, համերաշխության ոգին, երաժշտությունը, ուտելիքները, հայկական հյուրընկալությունը և ջերմությունը:
Շնորհակալ ենք մեր բարեկամներին և բոլոր նրանց, ովքեր հնարավոր դարձրեցին իրականացնել Սուրբ Ծննդյան հայկական առաջին այս տոնավաճառը Դանիայում, որից ստացված ողջ հասույթը, որպես օգնություն, կփոխանցվի հալեպահայերի կարիքները հոգալուն:
Շնորհավորում ենք բոլորին գալիք տոների կապակցությամբ», –«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ գրված է Դանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
Photo courtesy: Vartan Epremian