Ալմելոյի ՀՄԸՄ-ն նույնպես միանում է «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական նախաձեռնությանը
Նիդերլանդների Ալմելո քաղաքի ՀՄԸՄ-ն միացել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը, որին օրեցoր նորանոր երկրների հայկական համայնքներ, միություններ են միանում՝ իրենց զորակցությունն ու աջակցությունը հայտնելով Արցախին:
Ալմելոյի ՀՄԸՄ-ը հիմնադրվել է 1996 թվականին Իրաքից գաղթած հայերի կողմից, որի նպատակն է եղել հայ երիտասարդների համախմբումը և հայապահպանությունը: ՀՄԸՄ-ն ունի 2 հիմնական ուղղություն՝ մարզական և սկաուտական: Ալմելոյում գործում են ֆուտբոլի երիտասարդական խումբ, ովքեր մասնակցում են երկրի ֆուտբոլային մրցումներին: Ունեն նաև փոքրերի ֆուտբոլային թիմ, ինչպես նաև աղջիկների վոլեյբոլի խումբ: