Դրամահավաք Նոր Ջուղայում՝ «Հեռուստամարաթոն 2016»-ին զուգահեռ

«Հեռուստամարաթոն 2016»-ին զուգահեռ, hինգշաբթի` նոյեմբերի 24-ին, ժամը՝ 19:30-ից սկսած, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միության սրահում, շրջանի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ և ՀՅԴ «Ռուբեն» երիտ. միության կազմակերպությամբ տեղի ունեցավ  դրամահավաք: Երանուշ Թահմազյան

Ինչպես Իրանից «Հայերն այսօր»-ին հայտնում է Երանուշ Թահմազյանը՝ հանգանակված գումարն ամբողջությամբ փոխանցվելու է  «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Իմ Արցախ» նշանաբանի ներքո  իրականացված դրամահավաքին իրենց սրտաբուխ նվիրատվությամբ մասնակցեցին Սպահանի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ.  Սիփան ծ. վրդ. Քեչեջյանը, Շահինշահր քաղաքի հոգևոր տեսուչ Տ. Անանիա ծ. Վրդ. Գուջանյանը, Իրանի Իսլ. Խորհրդարանում Սպահանի և Հարավային իրանահայության պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը, ազգային մարմինները, Հայ դատի հանձնախմբի անդամները,  Նոր Ջուղայի և Շահինշահրի  միությունները, դպրոցները և ժողովուրդը:

Նշելի է, որ 2003 թվականից սկսած, ամենամյա կարգով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին զուգահեռ, Նոր Ջուղայում ևս  տեղի է ունեցել  դրամահավաք:

 Լուսանկարները՝ հեղինակի

ԻրանԻրան1Իրան2Իրան3Իրան4Իրան5Իրան6Իրան7Իրան8Իրան9

Scroll Up