Վերապատվելի դոկտոր Ռենե Լեվոնյանն այցելեց Սփյուռքի նախարարություն

Նոյեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի և հայ ավետարանչական ընկերակցության Եվրասիայի ներկայացուցիչ, Եվրասիայի հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի դոկտոր Ռենե Լեվոնյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց հայ ավետարանչական ընկերակցության հայանպաստ գործունեությունը, շնորհակալություն հայտնեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն աջակցելու համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց այս օրերին հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրներին՝ Հայաստանի տնտեսության զարգացման, Արցախի, սիրիահայերի հիմնահարցերին, քննարկվեցին հետագա համագործակցության և կազմակերպական հարցեր, նախանշվեցին անելիքները:

Scroll Up